Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մատեն դանդաղեցնում է ծերացումը

Մատեն դանդաղեցնում է ծերացումը

 

Արգենտինայում հայտնի տոնուսը բարձրացնող ըմպելիքը՝ մատեն, որը հայտնի է նաև որպես պարագվայական թեյ, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը: Այդ մասին վկայում է արգենտինացի գիտնականների կողմից հետազոտությունը: Մատեի տերևներից եփուկը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք ամրապնդում են մարդկային օրգանիզմի բնական պաշտպանությունը՝ թույլ չտալով բջիջների վնասում, արդյունքում` խոչընդոտելով ծերացմանը և զանազան հիվանդությունների զարգացմանը:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ավելի օպտիմալ եփուկ ստացվում է 50 գ մատեից և 500մլ ջրից` 70°C ջերմաստիճանային պայմաններում: Նման թուրմի մեջ հակաօքսիդանտների պարունակությունը հասնում է 500-600 մգ, որն էականորերեն ավելի շատ է, քան, օրինակ, նույն քանակի սև կամ կանաչ թեյի թուրմի մեջ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ստացված արդյունքների կարևորությունը նրանում է, որ գրեթե բոլոր արգենտինացիներն այս ըմպելիքի սիրահարներ են և կարող են շարունակել վայելել նրա դառնավուն համը ո´չ միայն հաճույքի, այլև, օգտակարության առումով, առողջության համար:


Մատեի օգտագործումը հանգստի ժամանակ և աշխատանքում, փակ կամ բաց տարածության մեջ շարունակում է մնալ արգենտինական մշակույթի անբաժանելի մասը: Այդ պատճառով յուրաքանչյուր արգենտինացու համար կարևոր է իր մոտ ունենալ տաք ջրով թերմոս` սիրելի ըմպելիքը խմելու, որը կոչվում է նաև մատե կամ «կալաբաս», ու մետաղյա կամ փայտե փողիկ՝ «բոմբիլիա»:

 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ